Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Լա Լիգայում «Վիլյառեալի» հետ կայացած խաղում դարձել է գոլի հեղինակ (0:2): Այս մասին գրում է armsport.am-ը:
Արգենտինացին կատալոնական ակումբի կազմում խփել է 525-րդ գոլը՝ կրկնելով Գերդ Մյուլերի ռեկորդը, ով նույնքան գոլ էր խփել եվրոպական մեկ թոփ ակումբի կազմում անցկացրած խաղերում:
Գերմանացին հանդես է եկել «Բավարիայում» 1965-1979 թվականներին: Մեսսին «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2004 թվականից և 525-րդ գոլը հեղինակել է 600-րդ խաղում:
2012 թվականին Մեսսին (91) գերազանցել էր Մյուլերի (81) ռեկորդը՝ մեկ օրացուցային տարում դառնալով ավելի շատ գոլի հեղինակ:
Համաշխարհային ռեկորդը՝ մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով պատկանում է Պելեին, ով «Սանտոսի» կազմում դարձել է 643 գոլի հեղինակ: Երկրորդ տեղում Յոզեֆ Բիցանն է՝ Պրահայի «Սլավիայում» խփած 534 գոլով: