Իտալուհին տղայի ամորձին ատամներով պոկել է՝ երեքով սեքսով զբաղվելու իր առաջարկը մերժելուց հետո
Advertisement 1000 x 90

Իտալուհին տղայի ամորձին ատամներով պոկել է՝ երեքով սեքսով զբաղվելու իր առաջարկը մերժելուց հետո

Էդինբուրգում բնակվող 43-ամյա Նունցիա Դել Վիսսիոն ակումբ է գնացել ընկերուհու՝ Լուիզա Բրագալյայի և երկու նախկին բոյֆրենդների՝ Մարչելլո Պալմայի ու Մասսիմո Տորրեսի հետ: Երբ երեկույթն ավարտվել է, կինը ցանկացել է ուրախությունը շարունակել ու դրա համար նրանք գնացել են Մարչելլոյի բնակարան:

Ընկերախումբը լրացուցիչ բաժին ալկոհոլ է ընդունել, ապա բաժանվել զույգերի ու առանձնացել տարբեր ննջասենյակներում: Սակայն 43-ամյա իտալուհու համար մեկ զուգընկերը քիչ է եղել, և նա որոշել է ներխուժել Մարչելլոյի սենյակ:

«Նա մերկ մտել է ու ցատկել մահճակալի վրա, հայտարարելով, որ երեքով սեքս է ցանկանում: Ես նրան մերժեցի ու դեմքին շպրտեցի իրերը, խնդրելով հեռանալ բնակարանից: Սակայն դրա փոխարեն նա սկսեց հայհոյել ինձ ու կռվել»,- պատմել է Մարչելլո Պալման:

Լեզվակռվից հետո, ինչպես հայտնել է Պալման, Նունցիան ատամներով խրվել է իր ձախ ամորձիի մեջ ու պոկել այն: Տղամարդը սկսել է արյունաքամ լինել և շտապօգնություն է կանչել:

«Սկզբից ես չհասկացա, թե նա ինչ արեց: Երբ ինքն ինձ էր կպել, ես ցավից մատներս նրա աչքերի մեջ էի խցկում, որպեսզի նա ինձ բաց թողնի: Իսկ երբ նա գլուխը հետ թեքեց, ես նրա բերանում տեսա իմ ամորձին»,- ասել է Մարչելլոն:

Կինը փորձել է պատահարի վայրից փախչել, սակայն, ինչպես հաղորդում է The Sun-ը, ոստիկանությունը նրան ձերբակալել է: Ձերբակալության ժամանակ նրա դեմքին ու ատամներին արյուն է լղոզված եղել: Տուժողին Էդինբուրգի թագավորական հիվանդանոց են հասցրել, որտեղ բժիշկները ամորձին հետ են կպցրել՝ 15 կարով:

Դատական քննության ժամանակ Նունցիան խոստովանել է, որ ակումբում չափից շատ է խմել ու բացի այդ զուգարանում թմրանյութ է օգտագործել, այդ պատճառով արդեն տանը իր գործողություններին հաշիվ չի տվել: Դատարանը որոշել է ձեռնպահ մնալ բանտարկությունից, կինը Պալմային պետք է վճարի փոխհատուցում 500 ֆունտի չափով:

pastinfo.am



Նման նյութեր