
ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արմեն Ամիրյանի` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հնչեցրած՝ մշակույթի գործիչների կոչումների մասին հատվածը:
«Որպես պարզապես անհատ, Արմեն Ամիրյանը կարծում է, որ վաղուց պետք է վերացվեր մշակութային ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը. «Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը»:
Որպես մշակույթի նախարար՝ նա հարգանք է պահանջում այդ կոչումների հանդեպ, այսինքն՝ «Շնորհել արժանապատվորեն: Առավելագույնս արդար եմ լինելու այդ դաշտում և պայքարելու եմ արդարության համար»: