Նյու Յորքի ոստիկանությունն ստուգում է Մանհեթենում պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը
Advertisement 1000 x 90

Նյու Յորքի ոստիկանությունն ստուգում է Մանհեթենում պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը

Նյու Յորքի ոստիկանությունն ստուգում է Մանհեթենում պայթյունի վերաբերյալ տեղեկատվությունը, մարդկանց տարհանել են քաղաքի մետրոյի մի քանի գծերից: Այդ մասին հաղորդվում է իրավապահների Twitter-ում:

«Նյու Յորքի ոստիկանական վարչությունն ստուգում է Մանհեթենի 42-րդ փողոցի և 8-րդ ավենյուի միջև անհայտ ծագման պայթյունի վերաբերյալ հաղորդումները: Ներկայում մարդկանց տարհանում են մետրոյի A, C և E գծերից»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Նյու Յորք փոստ» թերթի տվյալներով՝ պայթյունը որոտացել է Պորտ-Աթորիտի ավտոկայանում: Ինչպես հայտնել է Reuters-ը, մի քանի մարդ է տուժել ավտոկայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ձերբակալվել է մի կասկածյալ: 42-րդ փողոցի և 8-րդ ավենյուի հատման վայրում պայթյունից մի քանի վիրավորների մասին հայտնել է նաև ABC հեռուստաընկերությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր