Մենք մտավոր մակարդակում իրար բավականաչափ լավ ենք հասկանում. Անահիտ Հարությունյանը՝ սիրելիի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մենք մտավոր մակարդակում իրար բավականաչափ լավ ենք հասկանում. Անահիտ Հարությունյանը՝ սիրելիի մասին. life.panorama.am

Օրերս մոդել Անահիտ Հարությունյանը նշել է տարեդարձը, որին ներկա է եղել նաև սիրելին: Անահիտը նախկինում հաճախ է խոսել սիրելիի մասին, բայց երբեք նրա հետ լուսանկարներ չի հրապարակել: Եվ մինչ տարեդարձից արված լուսանկարներից հետո շատերը շտապում են եզրակացնել, որ ահա նա է այն տղամարդը, ում Անահիտը տարիներ շարունակ գաղտնի էր պահում, Life.panorama.am-ի հետ զրույցում մոդելը նշեց, որ լուսանկարների տղամարդն իր նոր սերն է և նույն տղամարդը չէ, ում մասին նախկինում պատմել է.

«Անձնական կյանքիս մասին չեմ ուզում շատ խոսել, միայն կասեմ այն, որ նախկին ընկերոջս հետ վաղուց բաժանվել ենք, բայց շարունակում ենք մնալ որպես լավագույն ընկերներ: Ասեմ, որ մեր միջև վիճաբանություններ և նման բաներ չեն եղել, պարզաես հասկացանք, որ մենք իրար համար չենք և վերջ: Կարծում եմ՝ ճիշտ է, երբ ամուսնությունից առաջ մարդիկ հարաբերություններ են ունենում, դա օգնում է խուսափել ամուսնությունից հետո բաժանություններից: Մինչ ամուսնությունն արդեն հասկանում եք՝ դուք իրար համար եք, թե ոչ»,- նշեց Անահիտը:

Խոսելով իր նոր սիրո մասին՝ մոդելը պատմեց.

«Անուն և այլ տվյալներ չեմ ասի: Միայն կասեմ, որ նրան ճանաչում եմ 2014թ-ի մայիսից, բայց միայն մեկ տարի է, ինչ միասին ենք: Նա ազգությամբ հայ չէ, ծնվել, մեծացել և ապրում է ԱՄՆ-ում: Սա ինձ համար շատ կարևոր հանգամանք է, քանի որ հայկական մենթալիտետ ունեցող տղամարդու հետ ես չեմ կարողանա»:

Ըստ լուսանկարների՝ Անահիտի սիրելին նրանից տարիքով մեծ է: Այս հարցի շուրջ խոսելիս՝ մոդելը պատասխանեց.

«Չեմ ասի, թե մեր միջև ինչքան է տարիքային տարբերությունը, քանի որ մեր հասարակությունը այդ  մասով շատ կտրուկ է արտահայտվում: Միայն կնշեմ, որ անկախ մեր միջև գոյություն ունեցող տարիքային տարբերությունից, մենք մտավոր մակարդակում իրար բավականաչափ լավ ենք հասկանում և տարիքային տարբերությունը ես չեմ զգում: Մենք մեր առաջ ունենք շատ վառ օրինակ, խոսքը ԱՄՆ-ի նախագահի և նրա կնոջ մասին է: Կարծում եմ՝ տարիքային տարբերությունը խոչընդոտ չէ, որքան էլ Հայաստանում այն այնքան էլ ընդունված չէ:

Հարցին, թե զույգը չի՞ ուզում ամուսնանալ, և արդյոք Անահիտ Հարությունյանը պատրաստվում է մեկնել և մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, պատասխանեց.

«Դրանք հարցեր են, որոնք դեռևս պատասխաններ չունեն: Մենք դեռ չենք մտածում ամուսնության մասին, ամեն ինչ ժամանակն ու իրավիճակը ցույց կտա»:

Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞վ էր պայմանավորված մոդելի՝ վերջին շրջանի պասիվությունը, և արդյոք նա չի պատրաստվում կրկին ակտիվ գործունեություն ծավալել.

«Պասիվությունս անձնական էր, որոշ գործեր էի կարգավորում ընտանիքումս, սակայն ընդամենը օրեր անց ես շատ հետաքրքիր աշխատանքային նորությամբ կներկայանամ: Այնպես որ, երկար սպասեցնել հաստատ չեմ տա»,- ավարտեց մեր զրուցակիցը:

life.panorama.am



Նման նյութեր