Արոնյանը Կարլսենից կրած պարտությունով ավարտեց London Chess Classic-ը
Advertisement 1000 x 90

Արոնյանը Կարլսենից կրած պարտությունով ավարտեց London Chess Classic-ը

«London Chess Classic»-ը մոտենում է ավարտին: Մրցաշարի վերջին` 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Արոնյանը խաղաց սպիտակներով և պարտվեց 53-րդ քայլին:

Այսպիսով, Արոնյանը վաստակած 4 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Մյուս պարտիաներում Ուեսլի Սոն հաղթեց Վիշվանաթան Անանդին, իսկ Կարյակին-Նակամուրա և Նեպոմնյաշչի-Վաշիե-Լագրավ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

armsport.am