Հարավային Կորեայի Samsung ընկերությունն արտոնագրել է «խելացի» սվիտերի մոդել, որը գաջեթների տերերին թույլ կտա լիցքավորել իրենց սարքերը:
Այս մասին հայտնել է LetsGoDigital պորտալը: Ընկերության պլանների համաձայն՝ ջեմպերը պետք է էներգիա արտադրի ձեռքերի շարժումից:
Դրա համար թևքերին և առջևի մասում կզետեղեն հատուկ տվիչներ, որոնք կհաշվարկեն օգտատիրոջ ակտիվությունը: Իսկ կուտակիչն առաջարկվում է զետեղել թիկունքի ստորին մասում:
Դրա ծավալի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա, սակայն, դատելով ըստ արտոնագրային հայտի, մշակողները պլանավորում են օգտագործել ոչ մեծ հզորության մարտկոց, նշում է պորտալը:
Փորձագետները ենթադրում են, որ մշակումը կցուցադրեն CES-2018 ցուցահանդեսում, որը տեղի կունենա հունվարին Լաս Վեգասում: