Ահա թե ինչ սարսափելի հետևանքներ է թողնում կեսարյան հատումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ահա թե ինչ սարսափելի հետևանքներ է թողնում կեսարյան հատումը

Մի քանի շաբաթ առաջ Ռեյ Լին լույս աշխարհ բերեց իր որդուն: Նա այդ մասին հայտարարել էր համացանցում, սակայն շատերը սկսել էին քննադատել կնոջը: Բնական ճանապարհով ծննդաբերությունը խնդիրներ էր առաջացել և ստիպված էին եղել դիմել կեսարյան հատման: Բժիշկները մեկնաբանում էին, թե դա ծննդաբերություն չի էլ եղել,յուրաքանչյուրը կարող էր այդպես ծննդաբերել: Ռեյը շատ էր վիրավորվել նման կարծիքից և որոշել պատասխանել նրանց:

Համացանցում հայտնվեցին նրա լուսանկարները և գրառումը.

«Դուք ասում եք ես չե՞մ  ծննդաբերել, քանի որ կեսարյան հատում էր: Փաստորեն ըստ ձեզ դա այդքան հեշտ է: Իհարկե ինչքան հեշտ է, երբ դու փորձում ես 38 ժամ երեխային լույս աշխարհ բերել, իսկ նա այդ ընթացքում դանդաղ մահանում է և նրա սիրտը սկսում է կանգ առնել: Սկզբում ինձ ասել էին, որ ես առանց որևէ խնդրի կծննդաբերեմ, և երբ ասացին, որ ինձ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, ես ուղղակի սթրես ապրեցի: Պետք էր փրկել իմ երեխային: Եվ իհարկե վիրահատությունն ու դրանից հետո ապաքինումը շա՛տ հեշտ են:

Դա իհարկե հեգնանք է: Ես հիմա այն մայրերից եմ, ում փորի վրա մեծ սպի է մնացել, ես այդպես չէի պատկերացնում իմ փոքրիկի լույս աշխարհ գալը: Ես այդ ցավը տարել եմ և տանում եմ միայն երեխայիս ժպիտն ամեն օր տեսնելու համար»:

blognews.am