Հարսին և նրա հորը սպանելու գործով 10 տարով ազատազրկված պատվիրատու տալի համար պաշտպանը պահանջում է արդարացման դատավճիռ Ամուսնու ծնողների մահից հետո՝ 2011 թվականին վանաձորցի Լուսինեի և հանգուցյալ ամուսնու քրոջ՝ Սուսաննա Պապոյանի միջև վիճաբանություններ են առաջացել` կապված տան ժառանգության ձեռքբերման հետ:
Տեղի դատարանում լսվել են այդ վեճի հետ կապված քաղաքացիական գործեր: Սուսաննայից հօգուտ հարսի 27.000.000 ՀՀ դրամ պետք է բռնագանձվեր: Քրեական գործի նյութերի համաձայն, 2014 թ. նոյեմբերին Սուսաննա Պապոյանը հանդիպել է բարեկամին՝ Արմեն Պապոյանին, ում պատմել է իր և հարսի միջև առկա տան վեճերի մասին։
Սուսաննան մի անգամ էլ Ջրվեժի «Անուշիկ» ռեստորանում հանդիպել է Արմենին, նրա ընկերոջը՝ Ավետիս Խաչատրյանին: Ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության, հենց այդ ժամանակ էլ Սուսաննան պատվիրել է, «դրդել է կազմակերպել» Լուսինեի և նրա հոր՝ Հրանտ Բաբայանների սպանությունները:
Սուսաննան Արմենին և Ավետիսին առաջարկել է գտնել սպանություններն անմիջական կատարող անձի, դրա դիմաց խոստանալով 10.000 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր սպանության համար 5000-ական ԱՄՆ դոլար: Նա 2015 թվականի հունվարին Արմենի և Ավետիսի հետ գնացել է Վանաձոր, ցույց է տվել հարսի և նրա հոր բնակության վայրը, տվել լուսանկարներ: Բնակարանները հարակից էին:
Ամբողջությամբ՝ aravot.am