
Օրեր առաջ քաղաքացիներն ահազանգել էին, որ շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը ուշ է եփվում, վատ հոտ ունի և պլաստմասսա է հիշեցնում: Սննդամթերքի անվտանգության ծառայությունը նմուշառում է իրականացրել, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանելով հարցին, ասաց, որ հարցն իրեն էլ մտահոգել է և ծառայությունը ներկայումս լայնամասշտաբ մոնիթորինգ է իրականացնում, որպեսզի հասկանան տվյալների համապատասխանությունը իրականության հետ. «Ստուգումը կանեն և կտեղեկացնեն ինչ արդյունքներ ստացան»:
Մանրամասները` տեսանյութում.
Ամբողջությամբ՝ aravot.am