Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված 2017 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկում:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը կոչ է անում քվեարկել ՄՅՈւ-ի ֆուտբոլիստի օգտին:
Սահմանված նոր կանոնակարգի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկներն ընտրվելու են հավատարմագրված լրագրողների և sms քվեարկության միջոցով, որին կարող են մասնակցել բոլորը:
«Արդեն մեկնարկել է sms քվեարկությունը և երկրպագուները, որոնք ցանկանում են ընդգրկել Հենրիխ Մխիթարյանին տարվա լավագույն մարզիկների տասնյակում պետք է հաղորդագրություն ուղարկեն 1006 կարճ համարին և նշեն մեր ֆուտբոլիստի համարը նախարարության կողմից հրապարակված անվանացանկում՝ 18: Խորհրդանշանական է, որ 18-ը նաև Մխիթարյանի խաղային համարն է մեր ազգային հավաքականում»,- ասվում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:
Քվեարկությանը շարունակվելու է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն, մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):
Նշենք` Մխիթարյանի օգտին քվեարկելու կոչ է արել նաև ֆուտբոլիստի քույրը` Մոնիկա Մխիթարյանը «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով.
armsport.am