Նոր տարին նոր կյանքի սկիզբ է: Ամանորից առաջ պետք է կարգի բերել ամեն ինչ՝ աշխատանքը, տունը, անձնական կյանքը և այլն:
Հեռացեք ոչ սիրելի աշխատանքից
Ասում են, որ հին տարում պետք է թողնել բոլոր վատ բաները: Իհարկե, ոչ սիրելի աշխատանքը ևս այս ցանկում է:
Նոր տարի պետք է մտնել նոր մարտահրավերներին պատրաստ լինելով:
Վերջ դրեք ցավոտ հարաբերություններին
Սա աշխատանքի նման է: Եթե վաղուց որոշում եք վերջ դնել հարաբերություններին, բայց երկնչում եք, ապա Ամանորը ճիշտ ժամանակն է:
Ներեք կամ հրաժեշտ տվեք
Բենգալյան կրակները ծանր սրտով վառել պետք չէ: Եթե ինչ-որ մեկը ձեզ նեղացրել կամ դավաճանել է, ապա պետք է ներել կամ հրաժեշտ տալ նրան:
Անցկացրեք օրը նրանց հետ, ովքեր արժանի են
Բոլորիս կյանքում կան մարդիկ, ովքեր մեր ամենահարազատն են, բայց նրանց մենք միշտ քիչ ժամանակ ենք հատկացնում: Այդ ցանկում սովորաբար մայրիկը, տատիկը կամ ընտանիքի մյուս անդամներն են: Այդ իսկ պատճառով, նվիրեք օրը նրանց: Դա կլինի լավագույն նվերը:
Գնեք նվերները նախապես
Ամանորից 3 օր առաջ խանութները լի են մարդկանցով, և արդյունավետ գնումներ անելը շատ բարդ է: Եթե արդեն գիտեք, թե ինչ եք ուզում գնել, ապա արեք դա Ամանորից ամենաքիչը 10 օր առաջ: Այս դեպքում հավանականությունը մեծ է, որ դուք ավելի մատչելի կգնեք ձեր ցանկացած իրը:
Արեք խելահեղ քայլ
Անսպասելի ուղևորություն, դաջվածք կամ այլ ցանկացած խենթ արարք, որի մասին միշտ երազել եք: Ամանորը լավագույն առիթն է բոլոր երազանքներն իրականացնելու համար:
Հաղթահարեք ձեր ամենամեծ վախը
Գնեք ինքնաթիռի տոմս ամենամոտ ուղղությամբ, եթե դեռ վախենում եք ինքնաթիռով թռչելուց: Արեք ամեն ինչ ձեր վախերը հաղթահարելու և Նոր տարի ավելի ուժեղ մտնելու համար:
Կերեք ինչ-որ արտասովոր բան
Փորձեք փոփոխություն մտցնել ձեր ճաշացանկում և հրաժարվեք մշտական ուտեստներից: Համարձակվեք ուտել այն, ինչը վախենում էիք փորձել:
Մարեք պարտքերը
Որքան էլ ծախսատար լինի Նոր տարին, ճոխ սեղաններից և զարդարանքներից առաջ մտածեք պարտքերը մարելու մասին: Պետք չէ մուտք գործել նոր տարի կիսատ թողած գործերով: Մարեք պարտքերը, պատասխանեք բոլոր նամակներին, ավարտին հասցրեք բոլոր նախագծերը:
Կարգի բերք տունն ու աշխատասենյակը
Տարին մաքուր բնակարանում սկսելն ավելի հաճելի է: Ազատվեք բոլոր ավելորդ իրերից: Եթե կան լավ վիճակում գտնվող, բայց չօգտագործվող իրեր, ապա նվիրեք դրանք նրանց, ովքեր ունեն դրանց կարիքը:
Ուշադրություն դարձրեք նաև աշխատասենյակին: Դեն նետեք բոլոր ավելորդ թղթերը, իրերը, որոնք չեք օգտագործում:
Մաքրեք հեռախոսը
Կարգ ու կանոն հաստատեք նաև ձեր հեռախոսում: Ջնջեք համարները, որոնք ձեզ պետք չեն, մաքրեք հաղորդագրությունները, ջնջեք լուսանկարները, որոնք իրենց հետ վատ հիշողություններ են բերում:
Ամփոփեք տարին և պլանավորեք նորը
Ամփոփեք տարին՝ վերհիշելով, թե որոնք էին հաջողությունները և ձախողումները: Սովորեք ձեր իսկ սխալների վրա և հաջորդ տարի մի կրկնեք դրանք:
Սիրարփի Աղաբաբյան