Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին դուստր է ունենալու, գրում է Bustle առցանց պարբերականը։
Քիմը շատ սրտնեղած է, որ անձամբ չի կարողանա երեխային սրտի տակ կրել 9 ամիս, գրում է պարբերականը։ Այնուամենայնիվ, ապագա ծնողները պատրաստվում են իրենց երրորդ երեխային, որին լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։
Փոխնակ մորը դիմելու որոշումը Քիմը դժվարությամբ է կայացրել է։
«Ես վշտացած եմ, որ ինքս չեմ կարող երեխային կրել սրտիս տակ։ Ես փոխնակ մոր հետ բժշկի եմ գնում և փորձում եմ բոլոր մանրուքներն իմանալ, բայց շատ տարօրինակ զգացողություն է, երբ ստիպված ես հոգ տանել ոչ քո մասին», —հարցազրույցի ժամանակ խոստովանել է Քիմը։
Նա առայժմ գաղտնի է պահում փոխնակ մոր մասին բոլոր տվյալները, սակայն, ինչպես նշել է աստղը, իսկապես շնորհակալ է այդ կնոջը բարության և անձնվիրության համար։