Նազիկ Բաղդասարյան. «Արձագանքներից շատ էինք վախենում». bravo.am
Advertisement 1000 x 90

Նազիկ Բաղդասարյան. «Արձագանքներից շատ էինք վախենում». bravo.am

Պարոնյանի անվան թատրոնի դերասան Արթուր Գեղամյանը որոշել է իրականացնել կնոջ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի վաղեմի երազանքը: Ամուսինները ձեռնամուխ են եղել նոր նախագծի իրականացմանը, որի շրջանակում Նազիկը կատարում է հայտնի երգերի քավերները:

«Երկար ժամանակ մտածում էինք հետաքրքիր մի բան անել: Արդյունքում, ամուսնուս մտահղացմամբ սկսեցինք «Բնական արձագանք» (Natural Reverb) նախագիծը»,-ասել է դերասանուհին՝ վստահեցնելով, որ երգչուհու կարիերա սկսելու նպատակ չունի. «Մեր նախագծի առանձնահատկությունն այն է, որ հոլովակները նկարահանում ենք մեկ կադրով, և ներկայանում եմ միայն կենդանի կատարումներով»:

Առաջին տեսահոլովակի համար Նազիկն ու ստեղծագործական թիմն ընտրել են Բեյոնսեի «Runnin’» երգը՝ նկարահանումն իրականացնելով լողավազանի տարածքում. «Արձագանքներից շատ էինք վախենում, քանի որ մեկ երաժշտական գործիքի և վոկալի համադրությամբ այսպիսի նախագիծ Հայաստանում նախկինում չի իրականացվել: Դրա համար էլ ավելի շատ էինք սպասում քննադատությունների ալիքի: Սակայն, ի զարմանս մեզ, շատ դրական արձագանքներ եղան»:

Ամբողջությամբ՝ bravo.am



Նման նյութեր