Բրազիլացի թոփ մոդել և հրեշտակ Ադրիանա Լիման որոշել է այլևս չմերկանալ առանց պատճառի: Նա իր նամակի լուսանկարը հրապարակել է Instagram-ում:
«Ես նույնպես բարդույթներ ու թերություններ ունեմ, բայց այլևս չեմ վախենում դրանց մասին խոսել», – գրել աղջիկը, դիմելով իր բաժանորդներին:
Նրա խոսքով, ինքն այլևս չի ցանկանում ապրել մակերեսային արժեքներ դավանող աշխարհում: «Ճիշտ չ, երբ դու այնպիսին ես, ինչպիսին քեզ ստիպում լինել հասարակությունը: Ես ցանկանում եմ դա փոխել: Եկեք միասին փոխենք այս աշխարհը», – հավելել Լիման:
Նա նաև նշել, որ իր մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ «Իմ հերթական սեքսուալ տեսանյութից հետո ինչ-որ բան փոխվեց: Իմ ընկերուհին եկավ ինձ մոտ և պատմեց, որ դժգոհ իր մարմինից, և դա ինձ խորհրդածելու տեղիք տվեց: Ամեն օր ես արթնանում եմ այն մտքով, թե ինչ տեսք ունեմ: Ես այլևս առանց առիթի հագուստն իմ վրայից չեմ հանի»: