
Անգլիական «Express»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդիպում են ունեցել:
Հղում անելով «TransferMarketWeb»-ին, լրատվամիջոցը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը այս հանգստյան օրերին հանդիպել է պորտուգալացի մարզչի հետ և քննարկել իր ապագայի հարցը: Խոսակցության մանրամասները դեռ հայտնի չեն:
Նշվում է, որ եթե հանդիպումից հետո Մոուրինյուն կրկին շարունակում է չվստահել հայ կիսապաշտպանին, ապա կարելի է ենթադրել, որ ֆուտբոլիստն այս ձմռանը կլքի Մանչեսթերը:
Մխիթարյանի տրանսֆերով հետաքրքրված են «Ինտերը» և «Բորուսիա Դորտմունդը»:
Հաղորդվում է, որ նրա հեռանալու հարցը կախված է Մեսութ Օզիլի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից: Մոուրինյուն գերմանացի ֆուտբոլիստին է տեսնում որպես Մխիթարյանին փոխարինող:
armsport.am