Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի՝ Մոսկվայի «Սպարտակի» դարպասը խփած գոլը լավագույնն է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում՝ 31.3 տոկոս,- հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Երկրորդն է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 31.1 տոկոս, եռյակը եզրափակել է Բերնանդը «Շախտյորից»:
Հավակնորդների թվում էին նաև Ֆեդերիկո Բերնարդեսկին «Յուվենտուսից» և Սոն Հին Մինը «Տոտենհեմից»:
armsport.am