Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և նշել, որ վերջինս կարող է լքել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այդ առիթով իր կարծիքն է արտահայտել Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:
«Ղեկավարությունը գիտի, թե հարցի լուծման համար որ տարբերակն է ավելի լավ թե’ թիմի, և թե’ ֆուտբոլիստի համար: Շատ եմ հարգում Հենրիխին, սակայն կա ակումբ և ակումբի հետաքրքրություն, որը երբեմն կարող է չհամընկնել խաղացողների ցանկությունների հետ:
Հիմա պետք է որոշում ընդունվի, որը հարմար կլինի բոլորի համար: Մխիթարյանը կգտնի իր ակումբը: Ես նրան հաջողություն եմ մաղթում: Նա փայլուն խաղացող է, ինչպես նրա հայրը, ով ժամանակին խաղում էր ինձ մոտ»,- Նիկիտա Սիմոնյանի խոսքն է մեջբերում «РусАрмИнфо»-ն: