
Երգչուհի Քայլի Մինոուտը չի ամուսնանա մինչև նրա հայրենիքում՝ Ավստրալիայում միասեռ ամուսնությունների օրիանկանցումը: Ինչպես հայտնում է BBC-ն, այդ մասին հայտնել է նրա փեսացուն՝ բրիտանացի դերասան Ջոշուա Սասը:
Զույգը նշանվել է 2016 թվականին: Սասը հայտարարել է, որ իրենք ցանկանում են հարսանիքը կատարել Մելբուրնում, սակայն չեն ամուսնանա, մինչև Ավստրալիայում օրենք չընդունեն միասեռ ամուսնությունների օրիանկանցման մասին: