Հայաստանում դիզելային վառելիքը կթանկանա. ի՞նչ կլինի հասարակական տրասնպորտի հետ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում դիզելային վառելիքը կթանկանա. ի՞նչ կլինի հասարակական տրասնպորտի հետ. armeniasputnik.am

Հաջորդ տարվանից դիզելային վառելիքը կհարկվի ԱԱՀ-ով, բայց ակցիզային հարկը կկրճատվի։ Ուստի գնաճը պետք է չափավոր լինի։

2018թ-ին Հայաստանում դիզելային վառելիքը կթանկանա 5-6 տոկոսով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը։

Մասնավորապես, 2018թ-ին դիզելային վառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։ Բայց մյուս կողմից կնվազի ակցիզային հարկը` մեկ տոննայի համար շուրջ 20 հազար դրամով։ Այդ «պլյուս-մինուսը» հաշվի առնելով` հարկերը դիզելի ինքնարժեքը կբարձրացնեն 5-6 տոկոսով։

Կարելի է ասել, որ այժմ գյուղացիների համար ավելի թանկ կլինի տրակտորները սպասարկելը և վարձակալելը, բայց հանրապետությունում դիզելի հիմնական սպառողներն այսպես թե այնպես գյուղացիները չեն։

«Դրանք հանքերում աշխատող էքսկավատորներն են և ինքնաթափերը, ինչպես նաև հասարակական տրանսպորտը։ Այո, մի քիչ կթանկանա նաև գյուղացիների համար, բայց ընդհանուր առմամբ տնտեսության համար այդ բեռն այդքան ծանր չէ»,- ասաց Անանյանը։

Նշենք, որ Հայաստանի ուղևորատար ավտոբուսների մեծ մասն աշխատում է դիզվառելիքով։ Ավտոբուսով, ինչպես նաև երթուղային տաքսով երթևեկելն արժի 100 դրամ։

armeniasputnik.am