Քաղցկեղ առաջացնող մի քանի իրեր
Advertisement 1000 x 90

Քաղցկեղ առաջացնող մի քանի իրեր

Ֆորմալդեհիդը, նիտրոբենզինն ու մեթիլենի քլորիդը քաղցկեղածին տարրեր են, որոնք առկա են ներկերի, պլաստիկ ապրանքների,  օծանելիքների և շամպունների բաղադրության մեջ: Բոլորս էլ ունենք այս ապրանքներից մեր տանը, ինչն էլ նշանակում է, որ մեզ շրջապատում են այնպիսի տարրեր, որոնք կարող են վնասել մեր առողջությանը:

healthylifetricks.com-ը ներկայացնում է մի քանի ապրանքների ցուցակ, որոնք կարող են քաղցկեղի պատճառ դառնալ:

Օդը թարմացնող միջոցներ

Միացյալ Նահանգների Ազգային ռեսուրսների պաշտպանության խորհրդի(NRDC) կողմից արված հետազոտությունների արդյունքում, որի ժամանակ ուսումնասիրվել են օդը թարմացնող 13 միջոցներ, պարզվել է,  որ դրանք պարունակում են քիմիկատներ, որոնք ասթմայի պատճառ կարող են դառնալ կամ վնասել վերարտադրողական զարգացմանը:  Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Անն Շտայնմանի (Anne Steinemann) կողմից 2008 թվականին արված հետազոտություններից մեկը պարզել է, որ օդը թարմացնող միջոցները պարունակում են այնպիսի բաղադրիչներ, որոնք համարվում են թունավոր և քաղցկեղածին:

Մոմեր

Միացյալ Նահանգների Սպառողների պաշտպանության կոմիտեի կողմից արված հետազոտությունները պարզել են, որ հաճախ օգտագործվող մոմերի 40%-ի պատրույգը կապար է պարունակում, հատկապես՝ հոտավետ մոմերի: Կապարն ավելացնում են պատրույգին՝ այն ավելի ամուր պահելու համար: Սպառողների պաշտպանության կոմիտեի խոսքերով՝ այն մոմերը, որոնք կապար են պարունակում, 5 անգամ ավելի վտանգավոր են մարդու համար, քան միջավայրի աղտոտվածությունը:

Գրենական պիտույքներ

Երեխաները շատ ավելի զգայուն են տոքսինների հանդեպ՝ քան  չափահասները: Այդ պատճառով շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ միջոցներ են օգտագործում երեխաները նկարելիս: Որոշ գրենական պիտույքներ, օրինակ՝ ռետինը, ակրիլիկ ներկերը, պարունակում են այնպիսի քիմիական տարրեր, որոնք կարող են ալերգիա առաջացնել, վնասել օրգաններին ու հանգեցնել քաղցկեղի:

Շամպուններ

Հնարավոր է՝ տարօրինակ հնչի, բայց շամպունները պարունակում են տոքսիններ: Դրանք էլ ավելի վտանգավոր են, երբ ամեն օր ենք օգտագործում:  Այժմ հետազոտություններ են տարվում՝ պարզելու, թե արդյոք դրանք կարո՞ղ են քաղցկեղ առաջացնել, թե՞ ոչ:

Անտիպերսպիրանտներ

Այս խնամքի միջոցները նույնպես պարունակում են այնպիսի քիմիական տարրեր, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Դրանք պատրաստված են այնպես, որ երկար ժամանակ մնան մաշկի վրա՝ պաշտպանելով մեզ տհաճ հոտից: Սրա շնորհիվ՝ թույների յուրացման գործընթացը երկարում է:

Այս ամենից խուսափելու համար ցանկալի է օգտագործել միայն բնական միջոցներ, որոնք կկանխարգելեն հիվանդությունների առաջացումն ու տարածումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը