Հայաստանում բիզնես սկսելն ավելի հեշտ է, քան Ռուսաստանում. հայկական խոհանոցի «լեզուն». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում բիզնես սկսելն ավելի հեշտ է, քան Ռուսաստանում. հայկական խոհանոցի «լեզուն». armeniasputnik.am

Որո՞նք են Հայաստանում բիզնես բացելու առավելությունները, և հայկական ապրանքներն ինչպե՞ս կարող են դառնալ երկրի դեսպանները. Imagine Armenia մոսկովյան համաժողովի մասնակիցներն այս մասին պատմել են Sputnik-ի թղթակցին։

Հայաստանը բաց է գործարարների համար, վստահ են Մոսկվայի Imagine Armenia համաժողովի խոսնակները։ Հայ ձեռնարկատերերը մոսկովյան սփյուռքի ներկայացուցիչներին պատմել են իրենց հաջողությունների մասին և առաջարկել են վերադառնալ հայրենիք։

Բնապահպանություն և տնտեսություն

Անահիտ Մարկոսյանը ԱՄՆ-ում հրաժարվել է ծրագրավորողի կարիերայից, որպեսզի հայրենիքում զարգացնի գյուղատնտեսությունը։ Նա բնական կոսմետիկա արտադրող «Նաիրիան Կոսմետիքս» (Nairian Cosmetics) ընկերության համահիմանդիրն է։

Մարկոսյանն իմացել է, որ Հայաստանում ակտիվ զարգանում է հանքարդյունաբերությունը, որը սպառնում է երկրի բնապահպանությանը։

«Հայկական գյուղերի բնակիչները հողեր են վաճառել հանքավայրեր մշակելու համար։ Նրանք չեն հասկացել, թե ինչպես կարելի էիրական շահույթ ստանալ գյուղատնտեսությունից»,- ասում է նա։

Մարկոսյանն առաջարկել է միավորել բնապահպանությունը և տնտեսությունը։ Գործարարն առաջարկել է աճեցնել եթերայուղային բույսեր։ Գյուղատնտեսական այդ կուլտուրան նորույթ է Հայաստանի համար։ Եթերայուղերը բարձր են գնահատվում, և միաժամանակ դրանք տեղափոխելը հեշտ է։

Եթե ուզում ես ինչ-որ փոփոխություններ տեսնել քո երկրում, դու ինքդ պետք է դառնաս այդ փոփոխությունների մասնիկը»,- կարծում է Մարկոսյանը։

Երկիր` երեխաների համար

«Հայաստանում բիզնես սկսելն ավելի հեշտ է, քան Ռուսաստանում։ Այնտեղ ավելի քիչ չզբաղեցրած տեղեր կան, մրցակցությունն էլ ավելի քիչ է»,- կարծում է Օլգա Պարախինան` «Արտեզիանիկա Արմենիա» (Artezianica Armenia) ընկերության համահիմնադիրը։ Նրա կարծիքով` հանրապետությունն հյուրընկալ է ոչ միայն գործարարների, այլ նաև երեխաների հանդեպ։

«Երևանը հիանալի վայր է երեխաներին մեծացնելու համար։ Այնպես, ինչպես Հայաստանում են սիրում երեխաներին, ոչ մի տեղ չեն սիրում։ Ես երջանիկ եմ, որ իմ երեխան նման միջավայրում է մեծանում»,- կարծում է Պարախինան։

Կանաչ էներգիա

Բարեգործության և բիզնեսի միջև արգելք չկա, կարծում է Արթուր Ալավերդյանը` «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիրը։ Նրա ընկերությունն արտադրում է արևային վահանակներ, ինչը շահութաբեր և էկոլոգիապես կարևոր բիզնես է։

«Կանաչ էներգետիկայի դարաշրջանը մեկնարկել է։ Սա համաշխարհային միտում է, որը մեր աչքի առաջ զարգանում է Հայաստանում։ Մենք աշխատում ենք, որ մեր հայրենիքը 10-20 տարի հետո լիովին հրաժարվի գազից և միջուկային էներգետիկայից»,- հաղորդել է գործարարը։

Բարի կամքի խոհարարները

«Երևան Ֆուդ Ֆեստ» (Yerevan Food Fest) ընկերությունն արտասահմանում գովազդում է հայկական խոհանոցը և միավորում հանրապետության ռեստորատորներին։ Նրանց նպատակն է Երևանը դարձնել «աշխարհի ամենահամեղ քաղաքներից» մեկը։

«Մեր շեֆ խոհարարները կդառնան համաշխարհային դեսպաններ։ Նրանք կարող են երկիրն ավելի արդյունավետ ներկայացնել, քան պետական մարմինները։ Հայկական խոհանոցի «լեզուն» հասանելի է ցանկացած ազգության և դավանանքի մարդու համար»,- ասել է ընկերության հիմնադիր Աննա Մազմանյանը։

Նրա կարծիքով` վիթխարի ծրագրեր սկսելուն խանգարում է նորի հանդեպ վախը. հայ ռեստորատորները դանդաղ են վարժվում նոր գաղափարներին և զգուշություն են ցուցաբերում։

Մազմանյանի հետ համաձայն է «Սանլենդ» (Sunland) ընկերության տնօրեն Արտյոմ Թադևոսյանը։

«Հայաստանում բիզնեսի գլխավոր արգելքը մարդկանց սահմանափակ լինելն է։ Երբ սեփական գործ ես բացում, բոլոր սկսում են ասել. «Ի՞նչ ես անում, գժվե՞լ ես»։ Բոլորը կարծում են, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Կարծում եմ, որ այդ մարդիկ արդարացնում են իրենց անգործությունը»,- նշել է գործարարը։

Հայրենիքի հետ կապը

«Բերֆրայթ Արմենիա» (Birthright Armenia) ընկերությունը ստաժավորման և կամավորության ծրագրեր է առաջարկում Հայաստանում։ Ընկերության տնօրեն Սևան Կաբակյանը մոտիվացիոն ելույթ է ունեցել սփյուռքի ներկայացուցիչների համար։

«Մենք պատրաստ ենք ձեզ համար իրական կապ ստեղծել Հայաստանի հետ։ Եթե դուք ցանկանում ենք ինչ-որ բան անել, ինչ-որ բան սովորել կամ սովորեցնել ինչ-որ մեկին, մենք ձեզ կտանք այդ հնարավորությունը։ Հայաստանը ոչ միայն այն վայրն է, որտեղ ապրում են մեր ընկերները և հարազատները, այլև հենց Հայաստանում դուք կարող եք իրացնել ձեր ընդունակությունները։ Ձեր հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասել է նա։

«Imagine Armenia» համաժողովն արդեն չորրորդ անգամ է կազմակերպվում հայկական սփյուռքի առանցքային համայնքներում։ «Repat Armenia» հիմնադրամի այդ նախագիծն արդեն միջոցառումներ է անցկացրել Սան Ֆրանցիսկոսում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Մարսելում, Բրյուսելում, Ամստերդամում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Թբիլիսիում, Թեհրանում, Բեյրութում և Բուենոս Այրեսում։

armeniasputnik.am



Նման նյութեր