News.ru-ն ներկայացնում է, թե ինչու են խելացի մարդիկ դժվարությամբ գտնում իրենց երկրորդ կեսին:
1. Նրանք վերլուծում են զգացմունքները թե´ իրենց, թե´ մյուսների
Խելացիները կարողանում են տվյալներ հավաքել և դրանցից ենթադրություններ անել: Այդ պատճառով նրանք մյուսներից ավելի հեշտությամբ են հակված «փախչելու» հարաբերություններից:
2. Նրանց պետք է ժամանակ, որ բացվեն:
Ուղեղը երբեք չի դադարում աշխատել՝ երևակելով պատճառները, թե ինչու ամեն ինչ կարող է սխալ գնալ: Որպես արդյունք՝ խելացի մարդիկ դժվարությամբ են բացվում մյուսների առջև. նրանք հասկանում են, որ ցանկացած հարաբերություն իր մեջ ռիսկ է պարունակում: Հենց այդ պատճառով նրանք հաճախ թվում են սառը և հեռու, չնայած դա իրականում այդպես չէ:
3. Նրանք ապավինում են անցյալի փորձին:
Այն, ինչ փչացրել է նրանց նախկին հարաբերությունները, պարտադիր չէ, որ կփչացնի գոյություն ունեցողը, սակայն դա նրանք դժվար են գիտակցում:
4. Միայնությունն է նրանց գիտակցական ընտրությունը:
Այսքանը:
Հ.Գ. Խելացի մարդիկ համարում են, որ ավելի հարմարավետ է լինել միայնակ, քան ոչ համապատասխան մարդու կողքին: Դա նրանց գիտակցական ընտրությունն է: Մեծ մասամբ, այդպիսի մարդիկ միայնակ են ոչ հանգամանքների բերումով, այլ նրա համար, որ դա նրանք ցանկանում են և իրենց հիանալի են զգում միայնության մեջ: