Նորաձևության թելադրողներն այս տարի խորհուրդ են տալիս ամանորյա սեղանները զարդարել սև մոմերով և սև անձեռոցիկներով. Արայիկ Գաբաջյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նորաձևության թելադրողներն այս տարի խորհուրդ են տալիս ամանորյա սեղանները զարդարել սև մոմերով և սև անձեռոցիկներով. Արայիկ Գաբաջյան. life.panorama.am

Ինչպե՞ս, ի՞նչ հագուստով և ի՞նչ աքսեսուարներով դիմավորել 2018-ը: Հարցեր, որոնք այս օրերին ամենաքննակվողներից են: Յուրաքանչյուր տարի ունի իրեն հատուկ գույներն ու իրերը, իսկ այս մասով յուրաքանչյուր դիզաներ ունի իր տեսլականը: Life.panorama.am-ը լսել է դիզայներ Արայիկ Գաբաջյանի խորհուրդները:

– Ամանորը գրեթե բոլորի համար ամենահեքիաթային տոնն է: Այս տոնին մենք երկար ենքնախապատրաստվում, սակայն ամեն ինչ գրագետ անելու դեպքում միայն կարող ենքցանկալի արդյունք ստանալ: Ձեր մասնագիտական կարծիքն եմ ուզում լսել` կապվածտոներին առավելապես գեղեցիկ ներկայանալու հետ:

– Մշտապես Ամանորը և Սուրբ ծնունդը ամենասպասված տոներն են եղել և կմնան: Մեզնից յուրաքանչյուրը մեծ ոգևորությամբ է սպասում այս տոներին, որքան էլ հոգսեր և խնդիրներ ունենանք: Ասում են՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնի ողջ տարիդ: Այնպես որ, այդ օրը բոլորը պետք է հագնվեն այնպիսի հագուստ, որում իրենց ազատ ու հանգիստ կզգան, ինչու ոչ, հետևելով նաև տվյալ տարվա թրենդներին: Ես միշտ խորհուրդ եմ տալիս այդ հեքիաթային գիշերը հագնեն շատ շքեղ գեստ հագնել, ինչը չեն կարող հագնել տարվա մնացած օրերին:

– Գույների հարցում ևս նորաձևությունն իր թելադրանքներն ունի, ո՞ր գույնն էհամարվում այս Ամանորի լիդերը և ի՞նչ համադրություններ կարելի է անել:

– Գույներից շատ ակտուալ են մուգ գինու բոլոր երանգները, սպիտակը, ոսկեգույնը, իսկ շատ նորաձևության տներ, որպես աչքի ընկնող շեշտադրում, առաջրկում են թավշյա մանուշակագույնը՝ համադրված վառ կանաչով և ոսկեգույնով, չնայած այն հանգամանքին, որ այս տարի դեղին շան տարի է: Այս թեմայի շուրջ հավելեմ, որ անկախ նոր թելադրանքներից, միևնույն է, ամենաակտուալ գույնը շարունակում է մնալ սևը, որն ուղղակի երբեք իր տեղը ոչ մի գույնի չի զիջում:

– Աքսեսուարները ևս ոչ պակաս կարևոր են: Այս մասով ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ կրելև ինչե՞րը բացառել:

– Աքսեսուարների ընտրության հարցում նախապատվությունը կարելի է տալ սրբապատկերներով զարդերին, խաչերին, որոնք Սուրբ ծնունդին միշտ ակտուալ են: Խորհուրդ է տրվում շան տարվան համահունչ կրել ոսկեգույն ոսկոր, այն բավականին թրենդային է: Չեն խրախուսվում այլ կենդանիների պատկերներով աքսեսուարները, առավելապես կատվի, առույծի պատկերները: Ասում են՝ շունը հավատարիմ կենդանի է, այնպես որ նա կնեղանա, եթե նրան «դավաճանեք»: Ի դեպ՝ խորհուրդ չի տրվում նաև կրել մեծ քարերով մատանիներ և մարգարտյա իրեր:

– Արայիկ, տոնական նախապատրաստական աշխատանքները թերևս սկսվում է տան ևտոնածառի ձևավորումից: Հետաքրքիր է` կա՞ն կոնկրետ ցուցումներ այս տարվաինտերիերի ձևավորման հետ կապված:

– Հայերի համար ամենակարևորը սեղանների առատությունն է. սա իբրև կատակ, իսկ իրականում կարևոր է, որ սեղանը շատ գեղեցիկ լինի, որին մեր երկրում վերջին տարիներին կարծես մեծ ուշադրություն են դարձնում: Նորաձևության թելադրողներն այս տարի խորհուրդ են տալիս ամանորյա սեղանները զարդարել սև մոմերով և սև անձեռոցիկներով, ճերմակ ու ոսկեզոծ ափսեներով, և ոսկեգույն, մետաղյա ափսեներով, որոնք լցված կլինեն դեղին և կանաչ խնձորներով: Ավելի թեթև զարդարանքների դեպքում կարելի է ընտրել ճերմակ, կամ բաց վարդագույն սփռոց, որոնք տեղ-տեղ կարող են զարդարված լինել գունավոր կոներով և թարմ եղևնու ճյուղերով: Սեղանին կարելի է շատ փայլեր լցնել, որոնք նախատեսված են թխվածքի համար: Ասում են՝ սեղաններին պետք է գերակշռեն քաղցրն ու տարբեր մսատեսակներից պատրաստված ուտեսնենրը: Իսկ որպես վերջաբան ասեմ, որ անկախ նրանից, թե ինչպես կձևավորեք ձեր սեղանը, մոմերի մասին ոչ մի դեպքում չմոռանաք:

–  Եվ վերջում հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը՝ մեր քաղաքի ձևավորման հետ կապված, որը միշտ չէ, որ բոլորին գոհացնում է:

– Մեր քաղաքը բավականին մեծ շուքով է պատրաստվում Ամանորին, սակայն սովետական շունչը դեռ չի հեռացել Երևանից: Ամեն ինչ շատ է, ճիշտ է՝ Ամանորը գույներ է սիրում, սակայն իմ կարծիքով պետք է ձևավորումն անել մի քանի գույներով: Ամեն դեպքում, իմ քաղաքն ինձ համար բոլոր տոներին է գեղեցիկ:

life.panorama.am

 



Նման նյութեր