Դերասանուհի Էվա Խաչատրյանն այսօր նշում է ծննդյան 27-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ:
Էվան պատմեց, որ տարեդարձն անցկացնում է աշխատանքային մթնոլորտում.
«Օրս սկսվել է նկարահանումներով, այնուհետև փորձի պետք է գնամ, որից անմիջապես հետո ներկայացում ունենք, իսկ դրա ավարտից հետո ևս մեկ փորձ է նախատեսված: Մի խոսքով՝ հագեցած աշխատանքային ծնունդ է լինելու»,- ժպիտով նշեց օրվա հերոսուհին:
Խոսելով իր կյանքի անցած ճանապարհների ու ապագայի մասին, Էվան նկատեց.
«Անկեղծ ասած, այսօր այս մասին մտածելու վայրկյան անգամ չեմ ունեցել, բայց մի բանում վստահ եմ՝ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում»:
Լավագույն ձեռքբերումների հարցում ևս Էվան ապագայի վրա է հույս դնում.
«Ամեն բացվող լուսաբացն արդեն ձեռքբերում է, որը հնարավորություն է տալիս ավելի մեծ բարձրունքների հասնել. Կարծում եմ՝ ամեամեծը դեռ չի եղել, այն առջևում է»,- նշեց նա:
Դերասանուհու կարծիքով՝ իր կյանքում լուրջ բացթողումներ թույլ չի տվել.
«Կամ մեծ բացթողումներ չեն եղել, կամ էլ ինձ համար դրանք բացթողումներ չեն համարվում: Այս հարցի շուրջ կոնկրետ պատասխան չունեմ»,- ընդգծեց Էվան:
Անդրադառնալով այսօր հնչած բազմաթիվ բարեմաղթանքներին՝ մեր զրուցակիցը հավելեց.
«Բոլորն էլ ինձ պետքական բարեմաղթանքներ են ասել: Դրանք ջերմ ալիքի պես լցնում են օրս: Շնորհավորանքներն ու բարեմաղթանքները սկսվել են դեռ կեսգիշերից և շարունակվում են»:
Դե իսկ զրույցի վերջում հետաքրքրվելով, թե ինչի՞ մասին է այժմ Էվան երազում, և արդյոք հավատում է տոնական տորթի մոմերը փչելիս պահված երազանքների կատամանը, նշեց.
«Այո, հավատում եմ, բայց ոչ թե մոմերի ուժին, այլ իմ մեջ գտնվող լույսին, հավատին, նպատակին, որն ուղարկում ես տիեզերք: Ես չունեմ երազանքներ, փոխարենն ունեմ նպատակներ, որոնք, հուսամ, կկատարվեն»: