Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Պարտուգալացին նաև մտադիր է իջեցնել պայմանագրի մեջ ներառված հրաժարագնի չափը:
«Սերուցքայինների» ղեկավարները չեն առաջարկում նոր պայմանագիր 32-ամյա ֆուտբոլիստին: Հարձակվողը նույնպես հրաժարվում է բանակցություններ սկսել մադրիդցիների հետ: Ներկա պահին Ռոնալդուի ներկայացուցիչները ցանկանում են համաձայնության գալ ակումբի ղեկավարների հետ, որպեսզի խաղացողի պայմանագրի մեջ առկա հրաժարագնի չափը նվազեցվի:
«Eco Diaro»-ն գրում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագին դուր չի եկել Ֆլորենտինո Պերեսի խոսքերն այն մասին, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի համար «Ոսկե գնդակը» «Ռեալում» ստանալն ավելի հեշտ կլիներ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո:
armsport.am