Google-ն ամփոփել է տարվա արդյունքները և հրապարակել օգտատերերի առավել արագ աճող հարցումների վարկանիշը: Այդ մասին հայտնել են ընկերությունում:
Ամենից հաճախ օգտատերերը գուգլել են «Իրմա» փոթորիկը, iPhone 8-ը և iPhone X-ը, սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող ամերիկացի հեռուստահաղորդավար Մեթ Լաուերին, դերասանուհի, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացու Մեգան Մարքլին, «Ինչուի 13 պատճառները» սերիալը, վախճանված ամերիկացի ռոք-երաժիշտ Թոմ Փեթիին, սփիներները, Չեսթեր Բենինգթոնին և Հնդկաստանի
գնդակախաղի ազգային հավաքականին:
Հարցումների թվով տարվա մարդ են դարձել Մեթ Լաուերը և Մեգան Մարքլը՝ նախորդ ցուցակից, իտալացի հեռուստահաղորդավարուհի Նադյա Տոֆան, պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը և դերասան Քևին Սփեյսին (երկուսին էլ մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ), դերասանուհի Գալ Գադոթը, ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը և բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինիոն:
Առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհին դարձել է Մեծ Բրիտանիայի արքայազնի հարսնացուն՝ Մեգան Մարքլը: Ցուցակում նրան հաջորդում են՝ Քևին Սփեյսին, Գալ Գադոթը, կատակաբան Լուի Սի. Քեյը, «Այն» ֆիլմում ծաղրածուին մարմնավորած շվեդ Բիլ Սքարսգարդը, «Տարօրինակ գործեր» սերիալից Միլի Բոբի Բրաունը, պատանի Մարդ-սարդին մարմնավորած Թոմ Հոլանդը, «Մեծ պայթյունի տեսություն» կինոնկարի աստղ Քեյլի Կուոկոն, իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը և «Արդարության լիգա» ֆիլմում Ակվամենի դերակատար Ջեյսոն Մոմոան: