Երգչուհի Շիման բանտարկվել է՝ բանանով տեսագրության համար
Advertisement 1000 x 90

Երգչուհի Շիման բանտարկվել է՝ բանանով տեսագրության համար

Եգիպտոսի դատարանը երկու տարվա բանտարկության է դատապարտել երգչուհուն, ով նկարահանվել է տեսահոլովակում ներքնազգեստով՝ երկիմաստ կերպով բանան ուտելով:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության, 25-ամյա Շայմաա Ահմեդը, ով հայտնի է Շիմա արտիստական անվամբ, կալանավորվել է նոյեմբերին այն բանից հետո, երբ սկանդալային տեսակլիպը վրդովմունքի փոթորիկ է առաջացրել երկրի պահպանողական շրջանակներում:

Երեքշաբթի, ինչպես հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները, դատարանը նրան մեղավոր է ճանաչել անբարոյական գործողությունների դրդելու և անպարկեշտ տեսակլիպի հրապարակման համար:

Հեռակա նույնպիսի երկամյա բանտարկության պատժաչափ է նշանակվել նաև տեսակլիպի ռեժիսորի նկատմամբ:



Նման նյութեր