«Սպառողների համար այս տարին շատ ծանր էր թանկացումների մասով։ Կարագը թանկացավ, միսը, կաթնամթերքը թանկացան։ Սրանք այն ապրանքներն են, որոնք առաջին անհրաժեշտության են և հարվածում են միանգամից սպառողի գրպանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Նրա խոսքով՝ ճիշտ չէ գնաճի ամբողջ մեղքը բարդել փոխարժեքի տատանումների վրա։ Դա չնչին տոկոս է կազմում։ Նախորդ տարիներին փոխարժեքի տատանումն ավելի մեծ է եղել, իսկ գնաճը նման մեծ չափերի չի հասել։
«Ցավոք, սպառողը չի կարող գոհացած լինել այս տարով։ Թանկացումներ և դրա ֆոնին՝ ո՛չ աշխատավարձի բարձրացում, ո՛չ թոշակի ու նպաստի բարձրացում։ Եթե այսպես գնա, աղքատության շեմը կհասնի մինչև 40 տոկոս»։