Ստրատեգիական ներդրումներ ԻՏ-ում
Advertisement 1000 x 90

Ստրատեգիական ներդրումներ ԻՏ-ում

Վահան Քերոբյանի Facebook-յան գրառումը.

«Մի քանի օր առաջ գրառում էի արել, թե ոնց են ամերիկյան կենսաթոշակային ֆոնդերը ստարտափներում ներդրումներ կատարում և հարց էի ուղղել Կենտրոնական Բանկի իմ ընկերներին, թե ինչ հույս կա Հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերից, քանի որ որպես կենսաթոշակային ռեֆորմի հիմնական հաղթաթուղթ ԿԲ-ն բերում էր «երկար փողերի» առաջացման և հետագայում տնտեսության մեջ ներդրման փաստարկը:

Անցել է մոտ երկու տարի, Կենսաթոշակային ռեֆորմը դեռ ամբողջությամբ չի իրագործվել, Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներն արդեն հասել են 200մլն դոլարի և ուղղակի ներդրումներ հայկական ոչ ֆինանսական բիզնեսների մեջ դեռևս չկան:

ԿԲ-ն, ի պատիվ իրենց, շատ լուրջ վերաբերվեց իմ գրառմանը և արդեն այսօր հանդիպեցի ԿԲ Նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանի և բարձրաստիճան երկու պաշտոնյայի՝ Karen Hakobyan-ի և Varoujan Avedikian-ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք հնարավորությունները և որոշեցինք շարժվել ԻՏ ոլորտում երկար փողերը ներդնելու ուղին սկսել անցնել միասին: Որպես առաջին քայլ, հունվարին կկազմակերպենք հանդիպում ԿԲ-ի, Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների, հայկական վենչուրային ֆոնդերի և հայկական մեծոտ ստարտափերի միջև՝ հասկանալու, թե ոնց ենք անելու, որ մեր սիրելի ԻՏ ինդուստրիան մի քիչ էլ լիցքավորվի երկար կապիտալով:

Կարծում եմ, որ մեր սերնդի ստարտափները պետք է ջանք չխնայեն հեշտացնելու ճանապարհը հաջորդ սերունդների համար!»:



Նման նյութեր