Երկվորյակների հետ ճամփորդող Ջորջ և Ամալ Քլունիներն օդանավի բոլոր ուղևորներին ձայնամեկուսիչ ականջակալներ են բաժանել
Advertisement 1000 x 90

Երկվորյակների հետ ճամփորդող Ջորջ և Ամալ Քլունիներն օդանավի բոլոր ուղևորներին ձայնամեկուսիչ ականջակալներ են բաժանել

Ամուսիններ Ջորջ և Ամալ Քլունիներն իրենց 6 ամսական երկվորյակ երեխաների հետ օդանավով Մեծ Բրիտանիա վերադառնալու ճանապարհին բոլոր ուղևորներին հատուկ ձայնամեկուսիչ ականջակալներ են բաժանել:

Ինչպես նշում է mirror.co.uk կայքը, զույգն այդպես է վարվել, որպեսզի փոքրիկների լացի ձայնը չխանգարի մյուս ուղևորներին:

Հոլիվուդյան դերասանն ու միջազգային կարգի փաստաբանը նախապես բոլորից ներողություն են խնդրել հնարավոր անհարմարությունների համար:

Հիշեցնենք, որ 56-ամյա Քլունին և 39-ամյա Ամալն ամուսնացել են 2014թ.: Երկվորյակներ Էլլան և Ալեքսանդրը ծնվել են հունիսին: