«Իմ սիրտը վաղուց է պատկանում Ադրբեջանին»,- АзерТадж-ի թղթակցին է ասել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը:
Կիրկորովի համերգը Բաքվում կկայանա դեկտեմբերի 10-ին՝ Crystal Hall-ում:
Երգիչը նշել է, որ սրտատրոփ սպասում է իր սիրելի հանդիսատեսի հետ հանդիպմանը, հավելելով, որ շատ երկար է ջանացել հասնել Բաքու:
«Վերջապես, ընկերներիս և երկրպագուներիս շնորհիվ «Ես» շոուն կկայանա իմ շատ սիրելի Բաքվում»,- ասել է Կիրկորովը:
armedia.am