Կաննում արգելել են բուրկինիով այցելել լողափ
La Libération-ի փոխանցմամբ, Կաննի իշխանությունները կանանց արգելել են բուրկինիով այցելել լողափ, համարելով, որ բուրկինին ավանդական մուսուլմանական լողազգեստ է, որը լիովին փակում է մարմինը։
Կարգադրությունում նշվում է, որ «այցելությունը լողափ և լողալը արգելված են անպատշաճ հագուստով ցանկացած անձի, ինչը չի համապատասխանում աշխարհիկության չափանիշներին ու կանոններին, ինչպես նաև հիգիենայի ու անվտանգության նորմերին»։
Իշխանությունների կարծիքով՝ կրոնական պատկանելությունն ընդգծող լողափնյա հագուստը կարող է հասարակական կարգի խախտում առաջացնել այն ժամանակ, երբ Ֆրանսիան դարձել է ահաբեկչական հարձակումների թիրախ։