Արթուր Դանիելյանի Facebook-յան գրառումը:
Մի հատ, ոտից գլուխ սպեկուլյացիայից բաղկացած տեքստովս կիսվեմ, տեսեք ինչ եք ասում: ԱԱԾ-ն Ոստիկանություն չէ։ ԱԱԾ-ի ֆունկցիան կոնցեպտուալ առումով տարբերվում է Ոստիկանությունից: Ասենք, թերապևտը կարա սխալվի, իսկ վիրաբույժը չի կարող: Նույն կերպ Ոստիկանությունը կարա բացահայտումների տոկոս ունենա ու վիճակագրության բարելավմամբ գլուխ գովա, ԱԱԾ-ն չի կարող: ԱԱԾ-ն, մեկ փոքր սխալ թույլ տալու դեպքում, վիրաբույժի պես կարող ա աղետալի դեպք գրանցի: ԱԱԾ-ն չի կարող գլուխ գովալ 99 տոկոսանոց բացահայտմամբ: Կամ պիտի զեկուցեն 100 տոկոսի մասին, կամ էլ լռեն ու կոծկեն պռավալը:
Հիմա ես մտածում եմ՝ ԱՄՆ-ում կա մի ՖԲ օգտատեր, ով, ի թիվս այլ միջոցների, ֆեյքով ինչ որ ինֆո ա տարածել, ինչ որ խմբեր ստեղծել, որը մեծ առումով կարելի է խոսքի ազատության կռուտիտով արդարացնել: Հետո մտածում եմ, որ ԱԱԾ-ն չէր կարա, զուտ ֆեյք բռնացնելով, նման հայտարարությամբ հանդես գալ: Նախ պռավալի դեպքում անթույլատրելի հարված կլինի այդ կառույցին, մյուս կողմից, գործը միջպետական մակարդակի վրա է: Եթե ԱՄՆ-ն չի ձերբակալում այդ մարդուն, դա, ի թիվս այլ բաների, նաև քաղաքական շահարկման ահագին հող կտա ու, ինչպես արդեն նշեցի, լուրջ հարված կլինի ԱԱԾ-ին ու անձամբ Սերժ Սարգսյանին: Եթե ձերբակալեն էլ, ավելի շատ կշահարկվի: Իսկ եթե ձերբակալեն ու արտահանձնեն, դա կնշանակի, որ Սերժ Սարգսյանը Նետանյահուի կարգի դաբռո ունի ԱՄՆ-ից, որը կգումարվի ԵՄ-ի ու ՌԴ-ի դաբրոյին: Սա տարրական տրամաբանություն է, որին հաստատ տիրապետում է համ Սերժ Սարգսյանը, համ էլ Կուտոյանը, համ էլ, ասենք, Բ26-ի հավաքարարները:
Ըստ այդմ, գործի տակ պետք է լինի լուրջ ապացուցողական բազա, որովհետև, կրկնում եմ, այլ պարագայում քաղաքական անմարսելի հարված կլինի: Կոպիտ ասած՝ հարցը հիմա կայանում է նրանում, թե ում ա կռիշ կանգնում ԱՄՆ-ն՝ Ծռերին թե՞ Սարգսյանին: Ու, իմ շատ սպեկուլյատիվ կարծիքով, պարզվելու է, որ Սարգսյանին, կամ նույնիսկ՝ ՍարգսյանՆԵՐԻՆ: Ավելին, նույնիսկ վստահ եմ, որ ամբողջ գործն ի սկզբանե կոորդինացված է եղել երկու երկների իրավապահների միջև: Խոսրովի անտառը հաջող համագործակցության միայն մեկ օրինակ էր:
Նշեմ նաև, որ չեմ կարծում, որ մեղադրյալը, մեղավոր լինելով հանդերձ, ինչ որ լուրջ վտանգ ներկայացնող անձ է: Հակված եմ մտածել, որ սա զուտ քաղաքական մեսիջ է: Էն պատանդառուին գնդակահարելը ցույց տվեց, որ Գասպարյանի հիմնարկը կա ու կա, ու պետք եղած վախտ աչքով էլ չեք հասցնի թարթել: Վիգենը նույն ուժի ցուցադրումն արեց ՀԱՊԿ-ում, Չինաստանում, ՄԱԿ-ում ու ներքին բազարներում՝ իր անբեկանելի դիրքով: Իսկ հիմա Կուտոյանը պիտի ցույց տա, որ էսքան վախտ հետ են քաշվել, սպասել են դա դեռ ոչինչ չի նշանակում: