«Ինձ հայտնի է դարձրել բիկինին: Ես ուղղակի հագել եմ այն և մի գիշերվա մեջ հանրահայտ դարձել». Ուրսուլա Անդրես
Advertisement 1000 x 90

«Ինձ հայտնի է դարձրել բիկինին: Ես ուղղակի հագել եմ այն և մի գիշերվա մեջ հանրահայտ դարձել». Ուրսուլա Անդրես

Բոնդի առաջին ընկերուհին «Դոկտոր Նոու» ֆիլմում Ուրսուլա Անդրեսն էր, որը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ միայն մի եղանակով մնաց. ծովից դուրս գալիս՝ սպիտակ բիկինիով ու դանակը ձեռքին: Գերմանական ակցենտի պատճառով նրա դերն ամբողջովին կրկնօրինակել են:

Ուրսուլա Անդրեսի կյանքի կանոնները`

Ինձ հայտնի է դարձրել բիկինին: Ես ուղղակի հագել եմ այն և մի գիշերվա մեջ հանրահայտ դարձել:

Մի քանի տարի չէի դիտել «Դոկտոր Նոուն», հետո որոշեցի նայել ու թարմացնել հիշողությունս, և հասկացա, որ այն դեռ ինձ դուր է գալիս: Բայց ինձ դուր չեն գալիս Բոնդի մասին ժամանակակից ֆիլմերը: Տանել չեմ կարողանում սպեցէֆեկտները:

kinopoisk.ru

Լավ դերասանների պակաս չկա: Կա լավ կինոյի պակաս:

Ես ատում եմ հայելու մեջ նայելը և փորձում եմ իմ մասնակցությամբ ֆիլմերն էլ չնայել:

Կես դար առաջ անհոգ երևալը զգալիորեն հեշտ էր: Հիմա ես նախընտրում եմ թաքնվել հին լուսանկարների հետևում:

Իմ կարծիքով՝ ավելի լավ է ապրել մի տղամարդու հետ, որին սիրում ես՝ առանց ստորագրելու ինչ-որ փաստաթղթեր, քան օրինական ամուսնությամբ ապրել ստորացման ու անվստահության մթնոլորտում, ինչը վաղ թե ուշ վերածվելու է ատելության:

Չարժե ինձ հարցնել կյանքի փիլիսոփայության մասին: Ավելի լավ է տղայիս հարցրեք. նա փիլիսոփայություն է սովորել: Իսկ իմ փիլիսոփայությունը շատ պարզ է. ազնիվ լինել, երջանիկ ու սիրել կյանքը:

kinopoisk.ru

Իմ միակ երեխան ծնվել է, երբ ես 43 տարեկան էի: Հիմա շատ մայրեր են այդ տարիքում ծննդաբերում, բայց այն ժամանակ դա սկանդալ էր ու սենսացիա:

Երբ լրացավ 60 տարիս, ինձ շոկի մեջ էր գցում միայն այդ թիվը: Ներքուստ ես ինձ 20 տարեկան էի զգում:

Անկողնուն գամված լինելն ինձ համար ստորացում կլինի, ինչպես նաև՝ ստորացում կլինի՝ ինչ որ մեկին խնդրել, որ հոգ տանի իմ մասին: Եթե չկարողանամ ինքնուրույն գլուխ հանել, ապա կնախընտրեմ մեռնել:

kinopoisk.ru

Ես միշտ սպորտային եմ եղել, երբեք չեմ ծխել, կերել եմ առողջ սնունդ և գինի եմ խմել միայն լավ ընթրիքի ժամանակ: Բայց հիվանդությունները թքած ունեն քո առողջ ապրելակերպի վրա: Երբ ինձ մոտ հայտնաբերեցին օստեոպորոզ, բժիշկն ասաց. «Հիմա դուք ստիպված եք լինելու դեղեր խմել մնացած ամբողջ կյանքի ընթացքում»:

Photo ID - 17601, Year - 1962, Film Title - DR. NO, Director - TERENCE YOUNG, Studio - , Keywords - 1962, URSULA ANDRESS, JAMES BOND, TERENCE YOUNGCredit - (c) SNAP Photo Library/GraziaNeri,

Աշխարհը հիմա շատ է փոքրացել: Ամեն ինչ միանման է դարձել, իսկ տարբեր մշակույթները քիչ-քիչ անհետանում են: Դրա համար ցանկացած երկրում իմ սիրած վայրերը գյուղերն են:

Տանել չեմ կարողանում «սեքսի» բառը:

Թարգմանությունը՝ 168.am-ի