Եթե դուք հաճախ եք հիվանդանում և վիրուսներ վարակվում, տառապում եք խրոնիկ հոգնածությամբ և քնկոտությամբ, ապա, ամենայն հավանականությամբ ձեր դիմադրողականությունը ընկած է:
Բացի ամենօրյա մարզումներից և լիարժեք սննդի ընդունումից, այս հիամալի վիտամինային կոկտեյլը կարող է ամրացնել ձեր առողջությունը:
Բաղադրիչները
Մեղր – 400 գրամ
Կիտրոն – 3 հատ
Կոճապղպեղ – 2 հատ (մոտ 250 գրամ)
Պատրաստման եղանակը
Մեղրը կարելի է օգտագործել առյուծագիով և եղեսպակով, այդպես ավելի թունդ բուրմունք կփոխանցվի մեղրին:
Նախ կոճապղպեղը մանր քերիչով անցկացնել:
Կիտրոնը փոքր-փոքր կտրատել և ամբողջությամբ՝ կեղևով հարել հարիչով: Կորիզները կարելի է հեռացնել, քանի որ դառնացնում են համը:
Մանրացրած կիտրոնին ավելացնել կոճապղպեղը, էլի հարել որ լավ խառնվի:
Ավելացնել մեղրը: Ի դեպ՝ կարելի է մեղրը մի փոքր տաքացնել գոլորշու վրա:
Փորձեք այս բաղադրատոմսը և հիվանդությունները ձեզ կշրջանցեն: