Eritasard.am-ը ներկայացնում է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհի, երիտասարդ լրագրող Անուշ Էլբակյանին, ով ամերիկյան հեղինակավոր «Բոստոն Գլոբ» օրաթերթի վիդեո տնօրենն է և ավագ վիդեո խմբագիրը:
Ինչպես ինքն է բնութագրում, իր մասնագիտությունը պրոդյուսեր-ռեժիսոր-հեռուստալրագրող եռանկյունին է, քանի որ մեր ժամանակներում միայն լրագրող լինելը բավարար չէ:
Համառ աշխատանքի ու ջանքերի գնով էլ ամերիկյան՝ «եռանկյունու» երեք անկյուններն ընդգրկող լրագրության ոլորտում իր համար արդեն հաստատուն ճանապարհ հարթած մեր հայրենակցուհին, չնայած երիտասարդ տարիքին, նշանակալի ձեռքբերումներ ունի. 2 անգամ արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի», ինչպես նաև հեղինակավոր այլ մրցանակների:
«Էմմի» 39-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Կարճ վավերագրական նյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Անուշ Էլբակյանի «Լեոյի կյանքի մեկ օրը» տեսալուրը, «Էմմի» 40-րդ մրցանակաբաշխության «Հասարակական խնդիրներ» անվանակարգում էլ (2017 թ.)՝ մի քանի ֆիլմերից բաղկացած «Ուշադրության կենտրոնում. հետաքննություն, մասնավոր դպրոցներ, ցավոտ գաղտնիքներ» նախագիծը: Ի դեպ, «Էմմին» ամերիկյան հեռուստատեսային բնագավառի բարձրագույն մրցանակն է և համարժեք է «Օսկար», «Գրեմիի», «Թոնի» (համապատասխանաբար` կինոյում, երաժշտության բնագավառում և թատերական արվեստում) մրցանակներին:
Ամբողջությամբ՝ erit.am