Մտածում եմ` արժե՞ «X» չափի ծիծաղելի գումարի դիմաց նկարահանվել. Նարինե Պետրոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մտածում եմ` արժե՞ «X» չափի ծիծաղելի գումարի դիմաց նկարահանվել. Նարինե Պետրոսյան. life.panorama.am

Դերասանի խաղը հեռուստաեթերում ու չդերասանների մասնակցությունը նրանց կողքին. Սա մի շարք մասնագիտությամբ դերասանների համար խնդրահարույց հարց է, որը շարունակում է լուծում չգտնել: Life.panorama.am-ը նշված և այլ հարցերի շուրջ խոսել  է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ:

Նարինե, նկատելի է, որ Ձեզ խիստ հազվադեպ կարելի է տեսել հեռուստանախագծերում: Առաջարկների պակասի խնդիրն է, թե պարզապես դրանք գոհացնող չեն:

– Առաջարկների պակաս չի լինում, ժամանակ առ ժամանակ միշտ էլ հրավերներ լինում են, պարզապես պատահում է, որ այդ շրջանում թատրոնում զբաղվածությունս թույլ չի տալիս դրանք ընդունել, կամ էլ     տվյալ նախատծի պայմաններն ինձ չեն գոհացնում:

Ինչպիսի՞ պայմանները կարող են պատճառ դառնալ, որ հրաժարվեք տվյալ նախագծից:

– Պատճառները տարբեր են, թերևս ամենաակնառուներից է դերասանական կազմը: Գիտեք, գալիս է մի տարիք, որ այլևս չես ուզում անծանոթ և անհասկանալի մարդկանց հետ աշխատել: Երբ ինձ ասում են, թե տվյալ մարդն է լինելու քո խաղընկերը, և նա դերասանության հետ բացարձակապես կապ չունի և միայն մի երկու անգամ երևացել է էկրաններին ու կարող է ինձնից ավելի շատ ռեյտինգ ունենալ, ապա դա ինձ ընդհանրապես չի հուզում: Ես երբևէ չեմ պատրաստվում աշխատել մեկի հետ, ում ինձ հավասար չեմ գտնում որպես զուգընկեր դերասան: Այս ամենից ելնելով` նախընտրում եմ առհասարակ չլինել էկրաններին, քան լինել անհասականլի մարդկանց կողքին: Մերժումներս հաճախ կապված են եղել նաև սցենարի հետ, հաճախ դրանք ինձ չեն հետաքրքրում: Երբեմն էլ, որևէ բան ենք պայմանավորվում և հայկական ձևով այն անորոշ կերպով հետաձգվում է: Իրականում ինքս էլ շատ շահագրգռված չեմ պարտադիր նկարահանվել, քանի որ փոքրիկ ունեմ: Երբ մեծ աղջիկներս ծնվեցին, ես դեռ շատ երիտասարդ էի ու կարիերայով տարված, իսկ հիմա` հասուն տարիքում, հասկանում ես, որ կյանքիդ պահերը պետք է գնահատես և մտածես` արդյոք արժե «X» չափի ծիծաղելի գումարի դիմաց նկարահանվել առանց որակի մի նախածում ու դրանով կյանքիցդ ժամանակ խլես:

Ամբողջը՝ life.pamorama.am



Նման նյութեր