Հովհաննես Գալստյանի Facebook-յան գրառումը.
«Վերջին շրջանում մեր կինոյի կառավարման ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները ժանրային բազմազանությամբ աչքի չեն ընկնում։ Այսօր ունկնդիր եղա հերթական ֆարսին, երբ մեծ կինոյում վաստակի առումով զրոյական վարկանիշ ունեցող մարդկանց մի խմբաքանակ՝ գեղ խորհուրդ կոչվող խմբի որոշ անդամներ, փորձում են «ջարդել» ընդամենը 9ամիս կրթություն ստանալով՝ հոյակապ արդյունքներ գրանցած ԷՔՇՆ ֆիլմ լաբի երիտասարդ մասնակիցների փիչինգները։
ԷՔՇՆի մասնակիցներից մեկի դիպուկ եզրակացությամբ՝ «այդ մարդիկ ոչ այնքան մեր փիչինգին էին հետևում, որքան ուզում էին ցուցադրել իրենց նեգատիվը ԷՔՇՆ Ֆիլմ Լաբի ու Ձեր հանդեպ, պարոն Գալստյան»։ Բնական է, ԷՔՇՆ ֆիլմ լաբ գալիս են հենց այդ չկայացած դասատուների ուսանողները։ Ես վաղուց եմ կինոարտադրության մեջ, իմունիտետ ունեմ կոլեգաների փոքր-մոքր գռմռոցների հանդեպ։ Մենք հրապարակավ կդնենք մեր կինոնախագծերը, հանրությունը հնարավորություն կունենա գնահատել դրանք ու համեմատել վերջին քսանհինգ տարում Հայաստանում ստեղծված ուսանողական-դեբյուտային ֆիլմերի հետ։ Ու մենք, իհարկե, կպայքարենք մեր յուրաքանչյուր ուսանողի որակյալ կինոնախագծի ֆինանսավորման համար։ Ինձ մտահոգում է այլ բան»։