20 վկան և Ջոնի Դեպը
Advertisement 1000 x 90

20 վկան և Ջոնի Դեպը

Ջոնի Դեպը մեծագույն լրջությամբ է վերաբերվում Էմբեր Հերդի հետ ամուսնալուծությանը: Դա հասկանալի է՝ հաշվի առնելով, որ նախկին կինը նրան մեղադրում է ընտանեկան բռնության և պարբերաբար ծեծի ենթարկելու մեջ: Ըստ multikino.com-ի, եթե այդ մեղադրանքները հաստատվեն, ապա Դեպին սպառնում է բանտարկություն…

Без-названия-1

Իրեն առավելագույնս պաշտպանելու համար Ջոնի Դեպը գտել է 20 վկայի, ովքեր պատրաստ են հաստատել նրա անմեղությունը: Դեպի կողմից վկայություն են տալու երկու ոստիկանության սպա, ովքեր ժամանել են նրանց կանչով, և չեն հայտնաբերել ծեծի ոչ մի հետք Էմբերի վրա, շենքի հինգ դռնապան, որտեղ Էմբերը անցկացրել է վերջին հինգ օրը, նրանք պետք է հաստատեն, որ դերասանուհու դեմքը ծածկված չի եղել քերծվածքներով և կապտուկներով: Ցուցմունքներ նաև կտան երկու թիկնապահները, ովքեր մոտ են գտնվել դերասանների վիճաբանության ժամանակ: Եվ վերջապես՝ տնային տնտեսուհին, ով նույնպես ինչ-որ բան ունի ասելու Էմբեր Հերդի դեմ: