Քլիվլենդում ապրող 90-ամյա Ռեգինա Բրետի կյանքի կանոնները
- Կյանքն անարդար է, բայց միևնույն է, լավն է:
- Եթե կասկածում ես, ևս մի քայլ առաջ գնա:
- Կյանքը չափազանց կարճ է այն ատելության վրա վատնելու համար:
- Աշխատանքը քեզ համար հոգ չի տանի, երբ հիվանդանաս: Դա քո ծնողներն ու ընկերներն են անելու: Փայփայիր այդ հարաբերությունները:
- Վճարիր վարկերդ յուրաքանչյուր ամիս:
- Պարտադիր չէ՝ յուրաքանչյուր վեճում հաղթողը դու լինես: Համաձայնիր կամ ոչ:
- Լաց եղիր ինչ-որ մեկի հետ: Դա ավելի լավ է բուժումը, քան միայնության մեջ արտասվելը:
- Թույլատրելի է Աստծո վրա զայրանալը. Նա կհասկանա:
- Հենց առաջին իսկ աշխատավարձիցդ կուտակիր թոշակիդ համար:
- Հենց որ գործը հասնում է շոկոլադին, դիմադրելն անօգուտ է:
- Հաշտվիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի քո ներկան:
- Կարող ես քեզ թույլ տալ լաց լինել երեխաներիդ ներկայությամբ:
- Քո կյանքը մի համեմատիր որևէ մեկի կյանքի հետ: Դու գաղափար անգամ չունես, թե ինչ փորձությունների միջով են նրանք անցել իրականում:
- Եթե հարաբերությունները գաղտնի պետք է լինեն, չարժե դրանում մասնակցություն ունենալ:
- Ամեն ինչ կարող է վայրկենապես փոխվել: Բայց մի անհանգստացիր, Աստծո աչքից ոչինչ չի վրիպում:
- Խորը շնչիր: Դա հանգստացնում ու մտքերդ կարգի է բերում:
- Ազատվիր այն ամենից, ինչը չես կարող անվանել օգտակար, գեղեցիկ կամ զվարճալի:
- Այն, ինչը քեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում:
- Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ունենալու համար, սակայն երկրորդ մանկությունդ միայն քեզնից է կախված:
- Երբ գալիս է ժամանակը՝ հետևել նրան, ինչ դու իսկապես սիրում ես այս կյանքում, «ոչ» մի ասա:
- Վառիր մոմերը, օգտվիր լավ սավաններից, գեղեցիկ ներքնազգեստ հագիր: Ոչինչ մի պահիր հատուկ դեպքերի համար: Այդ հատուկ դեպքն այսօր է:
- Շատ լավ պատրաստվիր, և հետո ինչ լինում է, թող լինի:
- Էքսցենտրիկ եղիր հիմա: Մի սպասիր՝ ծերանաս, որ վառ կարմիր հագուստ կրես:
- Սեքսում ամենակարևոր օրգանն ուղեղն է:
- Ոչ ոք, քեզնից բացի, քո երջանկության համար պատասխանատվություն չի կրում:
- Յուրաքանչյուր, այսպես կոչված, աղետի դեպքում հարց տուր` բայց արդյո՞ք դա նույնքան կարևոր կլինի 5 տարի հետո:
- Միշտ ընտրիր կյանքը:
- Ներիր ամեն ինչ և բոլորին:
- Թե ինչ են մտածում ուրիշները քո մասին, քեզ չպիտի հուզի:
- Ժամանակը բուժում է գրեթե ամեն ինչ: Ժամանակ տուր ժամանակին:
- Կարևոր չէ՝ իրավիճակը լա՞վն է, թե՞ վատը, միևնույն է, այն փոխվելու է:
- Ինքդ քեզ լուրջ մի ընդունիր: Ոչ ոք այդպես չի անում:
- Հավատա հրաշքներին:
- Աստված քեզ սիրում է, որովհետև նա Աստվածն է, այլ ոչ թե՝ այն բանի համար, որ դու ինչ-որ բան արել ես կամ չես արել:
- Պետք չէ ուսումնասիրել կյանքը: Դու հայտնվում ես նրանում ու անում այնքան, որքան հասցնում ես:
- Ծերանալն ավելի շահավետ այլընտրանք է, քան երիտասարդ մեռնելը:
- Քո երեխաները միայն մեկ ապագա ունեն:
- Այն, ինչ արդյունքում իմաստ ունի, դա այն է, որ դու զգացել ես, թե ինչ բան է սերը:
- Ամեն օր գնա զբոսնելու: Հրաշքներն ամենուր են լինում:
- Եթե մենք մեր խնդիրները հավաքենք ու համեմատենք այլոց խնդիրների հետ, մերը ծիծաղելի կթվա:
- Նախանձը ժամանակի անիմաստ վատնում է: Դու արդեն ունես այն, ինչ քեզ պետք է:
- Այնուամենայնիվ, լավագույնն առջևում է:
- Կարևոր չէ, թե ինչպես ես քեզ զգում: Վեր կաց, հագնվիր ու մարդամեջ մտիր:
- Զիջիր:
- Թեպետև կյանքը ժապավենով կապված չէ, միևնույն է, այն նվեր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը