Steptohealth.ru-ն գրում է, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը նպաստում է անառողջ սննդակարգը, նստակյաց կենսակերպը։ Մարմինը քիչ էներգիա է ծախսում է, իսկ ավելորդ կալորիաները մնում են ճարպի և խոլեստերինի տեսքով։ Խոլեստերինի բարձր մակարդակի դեմ կարելի է պայքարել տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ։ Հաշվի առեք, որ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, հետևաբար՝ այն չի կարելի անուշադրության մատնել։
Վարսակի ջուր։ Վարսակը հարուստ է բջջանյութով, որն օգնում է պայքարել խոլեստերինի ավելորդ մակարդակի դեմ՝ այն հեռացնելով անոթներից։
Բաղադրիչներ
- 1 բաժակ վարսակի փաթիլներ՝ 200 գրամ
- 12 բաժակ ջուր՝ 3 լիտր
- դարչինի մեկ փայտիկ։
Պատրաստման եղանակը
- Վարսակի փաթիլները լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ջուրն ու խառնեք։
- Մնացած ջուրը լցրեք տարայի մեջ, ավելացրեք հարած վարսակը, եռացրեք խառնուրդը։
- Եռալուց հետո անջատեք կրակը։
- դարչին ավելացրեք։
- ֆիլտրեք խառնուրդը, ստացված ջուրը խմեք։
- Պահպանեք սառնարանում, օրվա ընթացքում խմեք մինչև 1 լիտր։
Կաղամբի ջուր։ Այս դեպքում ևս կարևոր է բջջանյութի առկայությունը։
Բաղադրիչներ
- կես կաղամբ
- 12 բաժակ ջուր՝ 3 լիտր։
Պատրաստման եղանակը
- Եռացրեք ջուրը, կաղամբը դրեք դրա մեջ։
- Թողեք ջուրը եռա 5-12 րոպե։
- Անջատեք կրակը, ֆիլտրեք թուրմը, լցրեք ապակե տարայի մեջ։
- Պահեք սառնարանում, խմեք սառը վիճակում։
- Օրվա ընթացքում կարող եք օգտագործել մինչև 1 լիտր։
Կանկարի թուրմ. բաղադրիչներ
- 8 բաժակ ջուր՝ 2 լիտր
- 2 կանկար։
Պատրաստման եղանակը
- Ջուրը եռացրեք։
- Կանկարը լցրեք ջրի մեջ, թողեք թրմվի 15 րոպե։
- Ֆիլտրեք ըմպելիքը, պահեք սառնարանում։
- Օրվա ընթացքում խմեք, բայց 1 լիտրից ոչ ավելի։
Ձիթապտղի յուղ։ Առողջ ճարպերը, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ Այս բաղադրիչները պարունակում է ձիթապտղի յուղը։ Բացի ձիթապտղի յուղից՝ կարող եք սննդակարգ ներառել ավոկադո և ձուկ։
Գազարով ու սպանախով հյութ. բաղադրիչներ
- 3 գազար
- 2 ճյյուղ սպանախ։
Պատրաստման եղանակը
- Գազարը մանր կտրատեք։
- Կտրատեք սպանախը։
- Բաղադրիչները խառնեք բլենդերում՝ մի փոքր ջուր ավելացնելով։
- Խմեք սա ամեն անգամ սնվելուց առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը