Ռայե Լին բոլորովինս վերջերս մայր է դարձել։ Երբ ծննդաբերելու ժամկետը մոտեցել է, բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում կատարել։ Anews.com-ը գրում է, որ երբ նա այդ մասին պատմել է իր ընկերուհիներին, վերջիններս արձագանքել են հետևյալ կերպ՝ «դու նույնիսկ չես ծննդաբերել։ Բախտդ բերել է»։
Այդպիսի մեկնաբանությունները վրդովվեցրել են կնոջը, ով որոշել է սոցիալական ցանցի իր էջում հրապարակել լուսանկարներ, որոնք վկայում են, թե որքան բարդ վիրահատություն է կեսարյան հատումը։ Բացի այդ՝ կինը պարզաբանել է, որ, եթե երեխան բնական ճանապարհով լույս աշխարհի չի եկել, դա չի նշանակում, թե մայրը ծննդաբերական ցավեր չի ունեցել։
«Անխոս, դա իմ քմահաճույքն էր։ Ես պարզապես ցանկանում էի ծննդաբերական պալատում «հարմար» պառկել ավելի քան 38 ժամ և հույս ունենալ, որ իմ երեխան չի մահանա մկանների կրճատման հետևանքով»,- գրել է նա։ Կինը շոկի մեջ է եղել նաև այն պատճառով, որ մինչև ծննդաբերությունը բժիշկներն ասել են, որ նա կարող է ինքնուրույն ծննդաբերել, իսկ հետո անսպասելիորեն հայտարարել են, որ Լիին հարկավոր է պատրաստել վիրահատության։ Նրան պարզապես փաստի առաջ են կանգնեցրել՝ հայտարարելով, որ նրա երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Իհարկե, «հարմարավետության» մասին որևէ խոսք չի կարող լինել։
Կինը նշել է, որ հնարավորության դեպքում կընտրեր բնական ճանապարհով ծննդաբերությունը։ «Դա իսկապես ամենաահավոր ցավն է, որը ես երբևէ զգացել եմ։ Միայն պատկերացրեք զգացումը, երբ ձեր միջից հանում են 50 սմ երեխային՝ բոլոր մկանների, ճարպերի և ներքին օրգանների միջով։ Ի՞նչ կարող եմ ասել պահի մասին, երբ բուժքույրը խնդրում է վեր կենալ մահճակալից…»,- գրել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը