Ռոնալդու. Ցանկանում եմ կարիերաս ավարտել Ռեալում
Advertisement 1000 x 90

Ռոնալդու. Ցանկանում եմ կարիերաս ավարտել Ռեալում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով աշխարհի ակումբային եզրափակչի ժամանակ դարձավ միակ գոլի հեղինակը, կիսվել է տպավորություններով.

«Ցանկանում էինք նվաճել գավաթը և գիտեինք, որ ուժեղ դիմադրության ենք հանդիպելու: «Ռեալը» նախկինում մեկ տարում 5 տիտղոս չէր նվաճել: Զիդանը ասաց մեզ այդ մասին: Դա լսելով՝ մենք ընդմիջմանը լիցքավորեցինք մեր մարտկոցները, դուրս եկանք ու հաղթեցինք մրցակցին:

Ես միշտ բոլորին պատասխանում եմ խաղադաշտում: Այս անգամ էլ օգնեցի իմ թիմին տիտղոս նվաճել:

Կցանկանամ կարիերաս ավարտել Ռեալու՞մ: Այո՛, իհարկե կա նման ցանկություն: Սակայն դա կախված չէ ինձանից: Ես ակումբի ղեկավարը չեմ»,- ասել է պորտուգալացի հարձակվողը:

armsport.am