Չստացված բռնաբարությո՞ւն, թե՞… ինչ է տեղի ունեցել վագոն-տնակում 8 երեխաների մոտ հետ. armlur.am
Advertisement 1000 x 90

Չստացված բռնաբարությո՞ւն, թե՞… ինչ է տեղի ունեցել վագոն-տնակում 8 երեխաների մոտ հետ. armlur.am

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջևան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ե.Ղ.-ի դատավարությունը: Նրան մեղադրվում է այն բանի համար, որ 2017թ. մայիսի 10-ին, հյուրընկալված լինելով Իջևան քաղաքի բնակիչ ծանոթ կնոջ վագոն-տնակում, տան տիրուհու կամքին հակառակ` փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Սակայն այդ պահին ներս է մտել կնոջ որդին և կանխել բռնության շարունակությունը: Միջադեպի արդյունքում տղամարդը, որը երկրորդ խմբի հաշմանդամ է, ձերբակալվել է: Հետագայում նա բնակության վայրից չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով (Բռնաբարության փորձ):

ՀՀ ՔՕ այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-ից 6 տարվա ազատազրկում: Տղամարդը աշխատել է Իջևանի աղբահանությամբ զբաղվող հիմնարկում՝ որպես բանվոր:

Իսկ նրա «զոհը» 62-ամյա կին է եղել, որը որպես հավաքարար է աշխատում և 8 երեխաների մայր է:

Ի դեպ, երեխաների հայրերը տարբեր են: Ինչևէ, հաշվի առնելով այն փաստը, որ տղամարդը չի կալանավորվել, կարելի է ենթադրել, որ նա պայմանական պատժի կենթարկվի, այսինքն` չի ազատազրկվի:

armlur.am