
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Գերմանական և իրանական առաջնություններում ոսկե մեդալ նվաճելուց հետո դարձա մեդալակիր Ֆրանսիայի առաջնությունում` նվաճելով բրոնզե մեդալ»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Ջուլֆալակյանը:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը հաղթել է իր բոլոր գոտեմարտերում: