Հայկական հիթը ֆրանսիացի երգչին «երկրորդ կյանք» կտա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայկական հիթը ֆրանսիացի երգչին «երկրորդ կյանք» կտա. armeniasputnik.am

Ֆրանսիական ռեփ աստղ Մետր Գիմսը (Maître GIMS) տեսանյութ է հրապարակել, որում նա երգում է Սուպեր Սաքոյի և Հայկոյի «Մի գնա» երգը։

Ֆրանսիացի հայտնի փոփ և ռեփ երգիչ Մետր Գիմսը Սուպեր Սաքոյի և Հայկոյի «Մի գնա» մեծ տարածում գտած երգի քավեր տարբերակն է ներկայացրել, գրում է «Rapunchline»-ը։

Ավելի վաղ երգիչը հայտարարել էր, որ մտադիր է բեմ վերադարձնել իր Sexion d”Assaut խմբին։ Իր վերադարձը նա մեկնարկել է Սուպեր Սաքոյի և Հայկոյի «Մի գնա» երգի քավերը տարբերակը ներկայացնելով։

«Սա իսկական հայկական հիթ է։ Այս երգը հատկապես կհետաքրքրի ֆրանսահայերին»,-գրել է պարբերականը։

Հայկական հիթի նոր` քավեր տարբերակի պրեմիերան կկայանա 2018թ.-ին նոր` «La ceinture noire» ալբոմի թողարկման ժամանակ։ Մինչ այդ YouTube-ում հրապարակված այս փոքրիկ հատվածը մեծ դիտումներ ու հավանումներ է հավաքել։

armeniasputnik.am