Մոսկվայի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը Սախալինից ոչ հեռու կղզի է գնել
Advertisement 1000 x 90

Մոսկվայի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը Սախալինից ոչ հեռու կղզի է գնել

Մոսկվայի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը Սախալինից ոչ հեռու կղզի է գնել, որտեղ պատրաստվում է զբոսաշրջային կենտրոն հիմնել և արկածային խաղեր կազմակերպել, գրում է rbc.ru-ն:

«Խաբարովսկի երկրամասի և Սախալինի միջև ընկած 3 հա տարածքի փաստաթղթերը Նարեկ Հովհաննիսյանը ձևակերպել է «Հեռավորարևելյան ծրագրի» միջոցով»,- հայտնում է Ռուսաստանի` Հեռավոր Արևելքի զարգացման նախարարությունը:

«Սեփական կղզի ունենալը հետաքրքիր միտք է: Ուսումնասիրել եմ Հեռավոր Արևելքի ամբողջ ծովափը և մի քանի տարբերակ էի գտել: Ընտրել եմ Չակմուտը, քանի որ դրա դիրքն ամենահարմարն էր»,- ասել է Նարեկ Հովհաննիսյանը:

Առաջին արկածային քվեսթը պատրաստվում է կազմակերպել 2019-ի ամռանը:

«Մասնակիցներին մոտորանավակով կբերեն կղզի, որտեղ նրանք հնարավորություն կունենան իրենց զգալ ինչպես իսկական հեռավորարևելյան ռոբինզոններ»,- ասել է Նարեկ Հովհաննիսյանը:

2017-ի փետրվարի 1-ից Ռուսաստանում սկսվել է հեռավորարևելյան օրենքի իրականացումը, ըստ որի ՌԴ յուրաքանչյուր քաղաքացի կարող է անվճար 1 հա հող ստանալ երկրի հեռավոր արևելքում:

armtimes.com