
Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մասնակցում է «Sitges» միգազգային մրցաշարին:
4-րդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 43 երկրների 126 շախմատիստ, այդ թվում 26 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Ալեքսանդր Մոտիլյովը(2675): Հրանտ Մելքումյանը 2633 գործակցով 4-րդն է: «Sitges» միգազգային մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի պարտիաները: Հրանտ Մելքումյանը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և 6 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է աղյուսակը: