Մեծ Բրիտանիայի 17-ամյա բնակչուհին մի գիշերվա մեջ երեք անգամ բռնության զոհ է դարձել: Դեպքերը մեկը մյուսի հետ բացաձակ կապ չեն ունեցել: Դեռահասն ակումբից տուն էր վերադառնում ընկերների հետ: Ընթացքում նրանց հրաժեշտ տալով նա մենակ է մնացել: Ընդամենը երկու ժամ ժամանաահատվածում նրան երեք անգամ բռնաբարել են երեք տարբեր մարդիկ: Առաջին հանցագործը հեծանիվով անցնելուց հանդիպել է աղջկան:
Նրան ֆիքսել է փողոցի անվտանգության տեսխցիկներից մեկը: Աղջիկն ի վիճակի չի եղել պատմելու դեպքերի մանրամասները: Նախնական տեղեկություններ ոստիկանությունը կարողացել է ստանալ միայն տեղախցիկների նկարահանած կադրերից և դեռ գտնված չեն հանցագործներից ոչ մեկը: Բռնաբարության երրորդ դեպքի ժամանակ ենթադրվում է, որ տղամարդիկ երկու կամ երեք հոգով են եղել: Չի բացառվում, որ նրանցից որևէ մեկը աղջկան, նրա կամքին հակառակ, թմրանյութեր է տվել: